Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

403
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 16:00
Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Dawn խմբի մենակատար Սերժ Թանկյանն այսօր նշում է ծննդյան 51-ամյակը։ Հատկանշական է, որ նրա կնոջ ծննդյան օրը նույնպես այսօր է՝ օգոստոսի 21-ին։

Սերժ Թանկյանը ոգեշնչման աղբյուր է հայ երիտասարդների համար։ Նա աշխարհին ներկայացնում է հայերին ու նրանց խնդիրները: Ս․ Թանկյանը հասարակական ակտիվ գործունեություն է իրականացնում և հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։

Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Սերժ Թանկյանը մեծ հայրենասեր է, ով անարձագանք չի թողնում Հայաստանում ծավալվող իրադարձությունները և աչքի է ընկնում խոր հայրենասիրական դրսևորումներով։

Հեղափոխության օրերին նա հայրենակիցների կողքին էր և աջակցում էր Նիկոլ Փաշինյանին։ Հայրենիքից հեռու ապրելը նրան անմասն չի թողնում բուն հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից։

Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է