Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

352
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 16:45
Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը

Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Արցախում դպրոցները գործում են վեցօրյա ռեժիմով:

Վերջին շրջանում հասարակության լայն շրջանակներում ակտիվ սկսել են քննարկել Արցախում ևս հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը: «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է, որ հանրակրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը: Ուսումնական հաստատությունն այդ հարցն առնվազն տասնհինգօրյա ժամկետում համաձայնեցնում է կրթության պետական կառավարման լիաազորված մարմնի հետ: