Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Իրանը սեփական արտադրության առաջին կործանիչն է ներկայացրել

1847
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 13:35
Իրանը սեփական արտադրության առաջին կործանիչն է ներկայացրել

Իրանում կայացել է «Քովսար» նոր մարտական ինքնաթիռի շնորհանդեսը՝ նվիրված Իսլամական Հանրապետության պաշտպանական արտադրության օրվան, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

Թռիչքին հետևել են Իրանի ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Քովսարն» իրանցի մասնագետների կողմից մշակված 4-րդ սերնդի առաջին կործանիչն է: Դրա ստեղծմանը մասնակցել են մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ:

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի խոսքով՝ Իրանը գործում է «ակտիվ զսպման ռազմավարության» շրջանակներում: Նա նաև հիշեցրել է, որ Թեհրանը երբեք չի հարձակվել այլ երկրների վրա: