Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ցմահ դատապարտյալն իրավունք կունենա կարճատև մեկնումների». նախարար

372
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 11:40
«Ցմահ դատապարտյալն իրավունք կունենա կարճատև մեկնումների». նախարար

ՀՀ արդարադատության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամնանակ անդրադարձել է ՀՀ ՔԿՀ-ներում մահացության ցուցանիշներին. այս տարի 2 դեպք է գրանցվել: «Անկախ նրանից՝ անձը ինչի համար է դատապարտված, պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի անձը չդիմի նման քայլի: Բնականաբար հնարավոր չէ հասնել իդեալական տարբերակի, աշխարհի բոլոր բանտերում այդ երևույթը կա, Հայաստանում պետք է լինի նվազագույնը: Մշակում ենք ծրագիր, որ համակարգը դառնա ուղղիչ, մարդուն վերադարձնի հասարակություն: Իմ կողմից տրվել է հանձնարարական վերացնելու օրենսդրական արգելքը, որ ցմահ դատապատյալը կամ առանձնապես ցանր հանցագործության համար դատապարտվածն իրավունք չունի կարճատև մեկնումների: Որոշում կայացնողն Աժ-ն է, բայց մեր կողմից աշխատանքներ կատարվում են»,- ասաց նախարարը: