«800 կգ մանդակը թափել են, քանի որ Երևանում հրաժարվել են գնել Ջերմուկից հավաքված մանդակը». Վազգեն Գալստյան
Հանքարդյունաբերության չերևացող կողմերից !!! Քանի որ Լիդիանի հեռացումից հետո այլևս իմաստ չի ունենա փաստերով սրա մասին խոսել, կարծում եմ, որ ամենահարմար ժամանակն է ներկայացնել ևս մեկ խնդիր, որին բախվել են Ջերմուկ համայնքի բնակիչները։ Նկարում մանդակ-մանդիկ-աշի ուտելի կերաբույսն է, որից գարնանը Ջերմուկի սարերից օրական մի քանի տոննա հավաքում և վաճառում էին։ Նկարում պատկերվածը մոտ 800 կգ մանդակ է, որը թափել են, քանի որ Երևանում հրաժարվել են գնել Ջերմուկից հավաքված մանդակը։ Ջերմուկցիներս Հրայրին գիտենք՝ աշխատասեր ու սեփական քրտինքով իր հացը վաստակող մարդ է, իսկ թափված մանդակն ինքը հատուկ ետ է բերել Ջերմուկ, որպես ի լուր բոլոր անհավատներին և թերահավատներին, որ Ջերմուկի մանդակն այլևս վաճառել հնարավոր չէ։ ՀԳ. Ջերմուկի մանդակն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ Ամուլսարի ոսկու հանքը չի շահագործվել և ՀՀ բնակչությունը երբեք թույլ չի տա Ամուլսարի շահագործումը։ |
«Ներքին Հանդի օրինակով ցույց եմ տալիս՝ ինչ է սպասվում Տավուշում»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
3113:48«Ալեն Սիմոնյանը թող գտնի մի հայ ճարտարապետ ու հարցնի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին»․ Ռ․ Մելիքյան
5313:30«Շուռնուխի 10 տներն ինչո՞ւ դեռ չեն կառուցվել»․ լրագրողը՝ Սյունիքի մարզպետին (տեսանյութ)
9012:18«Արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը ևս 9 ամիս կշարունակվի»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
9111:48Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости
19609:54Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
14508:30