Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը
Իրենց հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով մեղադրյալների փաստաբաններին: «Մարիան ցուցմունք է տվել, որոնք կարելի է համարել խոստովանական: Նրա ձեռքում դանակ է եղել: Նա պնդում է, որ 5 հարվածից ավելի չի հասցրել: Քույրերից մյուսը ևս հարվածներ է հասցրել: Փորձաքննությունը դեռևս չի անցկացվել, այդ իսկ պատճառով վաղ է ասել, թե քանի հարված է հասցվել և որն է եղել մահացու»,- ասել է 17-ամյա Մարիայի փաստաբան Յարոսլավ Պակուլինը: Ավագ քրոջ՝ Քրիստինայի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը ևս ցուցմունք է տվել, որոնք ևս կարելի է խոստովանական համարել: Իսկ միջնեկ քրոջ՝ Անգելինայի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը և ցուցմունք է տվել, սակայն մանրամասն մեկնաբանությունից հրաժարվել է: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00