Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն

469
Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 15:55
ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն

Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն:
Շուրջօրյա ծառայության ընթացքում կազվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ:
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքում ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Հայտնաբերվել է նման 50 վարորդ:
Ուժեղացված ծառայության ընթացքում ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրի համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն:
Տուգանվել են նաև երեկոյան ժամերին բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների ու մոտոցիկլետների վարորդները:
Հայտնաբերվել են տարբեր առարկաներով համարանիշը ծածկած և չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ: Որոշները խախտումները վերացրել են տեղում, իսկ մյուս տրանսպորտային միջոցները ավտոքարշակը տեղափոխել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և դրանց վարորդների նկատմամբ կազմվել համապատասխան արձանագրություններ:
Զգուշացվել են չթույլատրված հատվածներով փողոցները հատող երթևեկության մասնակից հետիոտները:
Ծառայության ընթացքում ոչ մի վարորդի նկատմամբ որևէ ներողամտություն չի ցուցաբերվել, բոլոր օրինախախտները՝ անխտիր ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Ուժեղացված ծառայությունները շարունակական են: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները, այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն