Արարատցիները բողոքում են ջրի բացակայությունից
Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքում են ջրի բացակայությունից։ Նրանք հայտնում են, որ Վեդիի ջրօգտագործման ընկերության նախկին պետը, ով հիմա Արարատի մարզի ՋՕԸ-ի պետն է, իր պաշտոնավարման 20 օրերի ընթացքում իրենց ջուրը «փակում է և տանում Վեդի»։ Այգեստան համայնքի ՋՕԸ աշխատակից Դավիթ Մելիքսեթյանը նշում է․ «Վեդիի նախկին պետի հիմնական նպատակը սեփական հողերի (80 հա ծիրանի այգիներ) ոռոգումն է, իսկ մյուսների խնդիրները նրան չեն մտահոգում»։ ՋՕԸ-ի աշխատակիցները շեշտում են․ «Ամբողջ օրվա քրտնաջան աշխատանքը դառնում է անիմաստ, քանի որ գյուղացուն ժամանակին ջուր չեն կարողանում տրամադրել և հողերը մնում են առանց ոռոգման, իսկ ընկերության պետը առանց ջուր տրամադրելու պահանջում է, որ գյուղացին ջրի հարկ վճարի, ինչը անարդարացի է և տրամաբանությունից դուրս»։ Ներկայացնում է «Առաջին լրատվական»-ը: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
97Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
40417.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
100915.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
107415.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
110915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
83415.04.2024, 11:30