Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի հանդիպումների արդյունքները

232
Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 13:00
Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի հանդիպումների արդյունքները

Օգոստոսի 18-ին և 19-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի հանդիպումները: «Արարատ»-ը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակ»-ի հետ: «Ալաշկերտ»-ը, «Գանձասար-Կապան»-ին հյուրընկալվելիս, նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը՝ 39-րդ րոպեին:

«Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիա»-ին: Գոլերի հեղինակներ դարձան Հովհաննես Իլանգյոզյանը (45), Վիտալի Ստեժկոն (58), Մոհամեդ Կոնատեն (85) («Փյունիկ»), Իվայլո Դիմիտրովը (39, 11մ) («Արարատ-Արմենիա»):

«Լոռի»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Արցախ»-ն: Հանդիպումն ավարտվեց լոռեցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Գոլերը՝ Դոնել Դեսիրե, 29, 43 Վիգեն Ավետիսյան, 49, Վարդան Մովսիսյան, 74, ինքնագոլ («Լորի ՖԱ»), Գրիգոր Աղեկյան, 70 («Արցախ» ՖԱ):