Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Պենտագոնը հայտնել է անանուն մեսենջերի մշակման մասին

1693
Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 13:05
Պենտագոնը հայտնել է անանուն մեսենջերի մշակման մասին

Պենտագոնի հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը 44 միլիոն դոլար է հատկացրել անանուն մեսենջերի մշակման համար, որը դժվար կլինի կոտրել, հաղորդում է RT-ն:

Նոր ծրագիրը կապահովի յուրաքանչյուր օգտատիրոջ գաղտինությունը, ինչպես նաև փոխանցվող հաղորդագրությունների ամբողջականությունը, եթե նույնիսկ հաքերները հասանելիություն ստանան:

Զրուցակիցների երկխոսությունները հավելվածը կգրանցի: Ինչպես նաև մեսենջերը պետք է աշխատի մեկ ցանցի շրջանակներում, նույնիսկ եթե այդ ցանցը փակ է և կապ չունի համացանցի հետ:

Ծրագիրը կմշակվի 2019թ.-ից 2023թ.-ը: Նոր մեսենջերը մտադիր են թողարկել Android օպերացիոն համակարգով: