Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Փաշինյանին հող հանձնելու մեջ մեղադրողներն են ռոբը, ռոբիկի հետ համագործակցության պատրաստ դաշնակցությունը, սերժիկը և նրանց շուրջը հավաքված մոտ 200 հատ ամեոբա». Արթուր Սաֆարյան

568
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 23:10
«Փաշինյանին հող հանձնելու մեջ մեղադրողներն են ռոբը, ռոբիկի հետ համագործակցության պատրաստ դաշնակցությունը, սերժիկը և նրանց շուրջը հավաքված մոտ 200 հատ ամեոբա». Արթուր Սաֆարյան

Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաշինյանին հող հանձնելու մեջ մեղադրողներն են ռոբը, ռոբիկի հետ համագործակցության պատրաստ դաշնակցությունը, սերժիկը և նրանց շուրջը հավաքված մոտ 200 հատ ամեոբա:
Հիշեցման թարմացում վերը նշված ազգադավների համար՝

քոչարյանը բանակցում էր հեյդար ալիևի հետ Մեղրին և Ղարաբաղի հարակից տարածքները ադրբեջանին հանձնելու շուրջ (Քի ուեսթյան պայմանագիր), ծրագիրը ձախողվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, իսկ քոչարյանը տվել էր իր համաձայնությունը այդ վտանգավոր պլանին:

դաշնակներին հիշեցնեմ իրենց կողմից ստորագրած Ալեքսանդրոպոլի պայմանագիրը, այդ պայմանագրով թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։

սերժիկին էլ հիշեցնեմ 2016 թվականի ապրիլյան, նրա կողմից պայմանավորված պատերազմը, որի հետևանքով ունեցանք հարյուրից ավել զոհ և 800 հեկտար թշնամուն հանձնած տարածք:
Հիմա ասում եք ո՞վ է հող հանձնողը այ սերմացու գողացող մկներ...