Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Տպավորություն ունեմ, որ բավական թվով մարդիկ տենչում են, որ քաղաքացիական պատերազմ լինի». Մկրտիչ Իսրայելյան

505
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 21:05
«Տպավորություն ունեմ, որ բավական թվով մարդիկ տենչում են, որ քաղաքացիական պատերազմ լինի». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Էն տպավորությունն ունեմ, որ բավական թվով մարդիկ տենչում են, որ քաղաքացիական պատերազմ լինի: Այլապես չէին նեղվի եւ Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքացիական պատերազմ ասողներով կամ սպառնացողներով պտի զբաղվի ԱԱԾ, չէին համարի այլակարծության ճնշում: 2016-ի հուլիսին Հայասատանը մոտ էր քաղաքացիական պատերազմին ու ի՞նչ, անկախ բոլորիս քաղաքական հայացքներից՝ դզե՞լ էր Ձեզ էդ վիճակը, էդ մթնոլորտը, Ձեզ դու՞ր էր գալիս, որ ոստիկաններ էին սպանվում, ազատամարտիկներ էին վիրավորվում: Գուցե մի քիչ խիստ հնչի կարծիքս, բայց այո՝ քանի դեռ երկրում բավականաչափ ապօրինի զենք ունեցող իշխանատենչներ կան ու հանուն իշխանությունը վերադարձնելու, սեփական քաղաքացիների արյունը թափելու պատրաստ ոհմակ կա՝ ուրեմն քաղաքացիական պատերազմի սպառնալիքները պտի կանխվեն, թեկուզ կոպիտ միջամտությամբ: