«Հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնել». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված անցումային արդարադատության թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս՝ այլ իրավաբանների կարծիքի կարիքը չկա: Այսօրվա իրենց բազում քննադատական ստատուսներով իրավաբանները մտնում են մի ոլորտ որը միայն առաջին հայացքից է իրենց առնչվում: Այս անցումային համակարգը հետհեղափոխական քաղաքական արտակարգ լուծում է և այն չի կարող դիտարկվել օրենքի մասնագետների տառացի ընկալման դիտակետից: Իսկ իրավաբանները, ելնելով մասնագիտական կրթության սպեցիֆիկայից՝ ոչ միշտ է, որ կարողանում են քաղաքական գործընթացները դիտարկել լայն տեսադաշտով: Դիսկուրսում նրանց լայնածավալ ինքնաներգավման և օրենքների մասին իբրև թե խելացի դատողությունների լայնամասշտաբ արտահայտման պարագայում կստացվի մի իրավիճակ, երբ խնդիրը լուծելու փոխարեն այն փակուղի կմտցվի: Երկրում հեղափոխություն է ընթանում: Երբ հեղափոխությունը կբացատրվի օրենքի տեսանկյունից, ադ պարագայում նոր կարելի կլինի դատել դրա ընթացքի օրինական դրսևորումների մասին: Իսկ մինչ այդ՝ հեղափոխությունը պետք է տրամաբանական ավարտի հասցնել և իբրև թե օրինամոլ որոշ իրավաբանները պետք է ենթարկվեն իրականության քաղաքական հրամայականներին և չխոչընդոտեն անհրաժեշտ փոփոխություններին: Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան (Ֆեյսբուք) |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00