Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Մենք գնալու ենք հանրաքվեների ինստիտուտի զարգացման ուղղությամբ». Լենա Նազարյան

244
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 15:20
«Մենք գնալու ենք հանրաքվեների ինստիտուտի զարգացման ուղղությամբ». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հանրահավաքի ժամանակ հնչած կարևորագույն մտքերից մեկը վերաբերում էր ուղիղ կամ մասնակցային ժողովրդավարությանը, որի իրականացման սահմանադրական մեխանիզմը տեղական և համապետական ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐՆ են: Մենք գնալու ենք հանրաքվեների ինստիտուտի զարգացման ուղղությամբ: Երբ որ ասվեց, որ ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման համակարգի դե ֆակտո փոփոխություն և որ Հայաստանում կա միայն ժողովուրդ և ժողովուրդն է (հրապարակը) իրականացնում ուղիղ կառավարում, չի նշանակում, որ Հայաստանում չի լինելու սահմանադրություն կամ պետական կառույցներ: Ասվածի իմաստն այն է, որ փոխվել է ժամանակը, և մեռած են կամ կմեռնեն այն իշխանություններն ու ընդդիմությունները, որոնք չեն հասկանա, որ ներկայացուցչական ժողովրդավարության այն ձևը, որը եղել է մինչև ցանցային տեխնոլոգիաների զարգացումը, այլևս գրավիչ չէ քաղաքացիների համար: Ամբողջ աշխարհում նույնիսկ լեգիտիմ իշխանություններն ու լիարժեք աջակցություն վայելող խորհրդարաններն այլևս չունեն նույնչափ ներկայացուցչական մանդատ, որքան որ տարիներ առաջ են ունեցել: Քաղաքացիներն այլևս չեն ուզում, որ ինչ որ մեկն իրենց ներկայացնի, առավել ևս 10.000 դրամանոց ԱԺ-ն, մարդիկ ուզում են մասնակցելու հնարավորություն և դրա լավագույն ձևը հանրաքվեներն են: Երբ որ ասում ենք, որ քաղաքացիներն են որոշելու իրենց կյանքին վերաբերող հարցերը, դրանք սիրուն խոսքեր չեն, այլ շատ հստակ քաղաքական հեղափոխական ծրագիր: