Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ոստիկանապետի հանձնարարությամբ Հայկազ Մաթևոսյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն

791
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 14:25
Ոստիկանապետի հանձնարարությամբ Հայկազ Մաթևոսյանի նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել.

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը:
Եթե կան քաղաքացիներ, որոնք ականատես են եղել կամ միջադեպի վերաբերյալ կարող են ներկայացնել տեսաձայնագրություններ, խնդրում ենք դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: