Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում թալանել են տեղի քաղաքապետարանի առաջատար մասնագետի տունը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր

523
Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ., 00:30
Գյումրիում թալանել են տեղի քաղաքապետարանի առաջատար մասնագետի տունը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ օգոստոսի 16-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Կեսօրին Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 59-ամյա Ֆլորա Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 08։30-ից մինչև 17։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով իր տան մուտքի դուռը բացել և ներս են մտել բնակարան, որտեղից հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր։ Գողը կամ գողերը ոսկյա և արծաթյա զարդերը հափշտակել են Ս․ Հովհաննիսյանի ննջասենյակից, կարի մեքենայի վրա դրված զարդատուփից։ Գողացված ապրանքը գնահատվում է մոտ 3 միլիոն 500 հազար դրամ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Հովհաննիսյանն աշխատում է Գյումրու քաղաքապետարանում որպես առաջատար մասնագետ։