Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու». Նիկոլ Փաշինյան

1209
Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ., 23:35
«Եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու». Նիկոլ Փաշինյան

«Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսում են խոսել, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Տո քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ աջակից ունեք, որ մի հատ էլ քաղաքացիական պատերազմ լինի՝ 17 հատ նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք, էս ա ձեր քաղաքացիական աջակցությունը: Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու, լավ իմացեք: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել: Հետո էլ ասում եք՝ մեր խոսքի ազատությունը սահմանափակում են: Դուք հլա խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»,- ելույթի ընթացքում զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, օրեր առաջ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը

իշխանություններին հորդորել էր՝ չբաժանել Հայաստանը հեղափոխականների և հակահեղափոխականների: Ինքը մտահոգություններ ունի, որ դրա արդյունքում կլինի քաղաքացիական պատերազմ և հող կհանձնենք, մեղքն էլ կգցեն «հակահեղափոխականների» վրա:

«Եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու». Նիկոլ Փաշինյան