«Հայկական թավշյա հեղափոխություն» գիրքը դրվել է ընթերցողների սեղանին
Հայաստանյան վերջին քաղաքական իրադարձություններն ամփոփվել են մեկ գրքում: Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքն օգոստոսի 17-ից դրվել է ընթերցողների սեղանին: Նորաստեղծ գիրքը լույս է ընծայվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքում ներկայացված է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018թ. մարտի 31-ից, երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրու քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան, մինչև մայիսի 8-ը, երբ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Փաշինյանն ընտրվեց վարչապետ: «Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությանը: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, բացառիկ երևույթ է: Սա ոչ միայն հեղափոխություն էր, այլ համաշխարհային մակարդակի գործընթաց: Հայաստանում կատարվածը միջազգային հանրությունն ընկալել է որպես ունիկալ երևույթ»,- նշում է գրքի հեղինակ Ստեփան Գրիգորյանը: Ի դեպ, սա հեղինակի առաջին մեծամասշտաբ աշխատությունն է: Ստեփան Գրիգորյանն առանձնահատուկ կարևորում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդյունավետ աշխատանքը Թավշյա հեղափոխության իրականացման գործում: Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանը կոտրեց ամբողջ ընթացքում հրապարակում կանգնելու և հանրահավաք անցկացնելու ավանդույթը՝ տեղաշարժվելով ու քայլելով տարբեր տարածքներում: Գիրքը լույս է տեսել հայերեն և ռուսերեն տարբերակներով, անգլերեն տարբերակը կհրատարակվի ավելի ուշ: |
«Գուցե ընդունեք, որ լավ բան չեք անում»․ Մանուկյանը՝ Կոնսերվատորիայի և «Գոյ» թատրոնի խնդիրների մասին (տեսանյութ)
11315:36«Պետությունը, որտեղ մանկավարժն արժեք չունի, կործանվում է, չի կարող գոյատևել»․ Տիգրան Հեքեքյան (տեսանյութ)
16811:24«Ժաննա Անդրեասյանը կատարածու է»․ Արթուր Սահակյան
483Երեկ, 13:54«Արվեստն ու կատարելությունը սահման չունեն»․ Արամ Չախոյան (տեսանյութ)
465Երեկ, 13:18«Նիկոլի օրոք փակվել է երկու թատրոն, որոնք Երևանում էին, ոչ թե Տավուշի գյուղերում»․ Ռ․ Մխիթարյան
478Երեկ, 11:30«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը վաճառվել է նախնական արժեքից 18 անգամ թանկ գնով (լուսանկար)
85226.03.2024, 23:18