Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել. Արցախի ՊԲ

342
Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ., 12:10
Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել. Արցախի ՊԲ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ:

ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն