Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.

«ՀՖՖ-ն պետք է մտածի ավելի հետաքրքիր օրացույց կազմելու մասին». Անդրեյ Տալալաև

161
Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ., 02:00
«ՀՖՖ-ն պետք է մտածի ավելի հետաքրքիր օրացույց կազմելու մասին». Անդրեյ Տալալաև

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում Թել-Ավիվի «Մակքաբի»-ից կրած պարտությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Թիմը պարտվեց 1։2 հաշվով, «Մակքաբ»-ին շարունակում է պայքարը։ Ցանկանում եմ հաջողություն մաղթել նրանց։ Ի՞նչը չբավարարեց իմ թիմին։ Մրցակիցը 2 գոլ խփեց, մենք՝ 1: Ես գոհ եմ նրանից, թե ինչպես էին իմ ֆուտբոլիստները կռիվ տալիս խաղադաշտում, բայց պետք է ավելի լավ խաղանք։ Եղանակի պահով կարող եմ ասել, որ Հայաստանում պակաս տոթ չէ։ Պարզապես խաղադաշտում մի փոքր տարբեր խաղամակարդակներ ունեցող թիմեր էին։ Մենք գնում ենք տուն։ Ինքնաթիռը Հայաստանում վայրէջք է կատարելու 20:10-ին, բայց մեր խաղը նշանակվել է 21:30-ին։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հայկական ակումբները հաջողություններ չեն գրանցում։ ՀՖՖ-ն պետք է մտածի ավելի հետաքրքիր օրացույց կազմելու մասին։ Եկեք հաջողություն մաղթենք «Մակքաբի»-ին և գնանք Հայաստան, որպեսզի աստիճանաբար կարգի բերենք այս ամենը, քանի որ այս անկարգապահ վիճակով տեղից չենք շարժվի»։