Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.

Արարատ Միրզոյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

670
Ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ., 00:05
Արարատ Միրզոյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միակ մեկնաբանությունս Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ՝ այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ»։

Նշենք, որ «Երկիր մեդիա»-ի եթերում հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյաննն ասել էր. «Ես զրկված էի որևէ կապի միջոցից, իմ հարազատների հետ հանդիպումներից, 17 օր եղել եմ մեկուսարանում, իմ կյանքում միայն դա չէր եղել՝ պատերազմ, ընդհատակյա պայքար, պաշտոնավարել, բայց այս փորձն էլ ունեցա: Այնպես էին իզոլացրել ինձ, որ հանկարծ ինձնից մի բառ դուրս չգա: Կարող եմ ասել, որ մեկուսարանում թախտաբիթի չկար, բայց հիմա էլ առանձնապես հաճելի տեղ չի: Սակայն ոգիս տեղն է, վախ չունեմ, չեմ ունեցել և երբեք էլ չեմ ունենալու»: