Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

Քոչարյանն արդարանում է՝ ինչու արտակարգ դրություն հայտարարեց

172
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 21:24
Քոչարյանն արդարանում է՝ ինչու արտակարգ դրություն հայտարարեց

Լրագրողի հարցին՝ ինչը մղեց արտակարգ դրություն հայտարարել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն կար զոհ՝ ոստիկանության կապիտանը և մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին և մոլոտովյան կոկտեյլներով հարձակվում էին ներքին զորքերի վրա: Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն, չէ որ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է եղել:

Ոնց կարող էի ասել՝ ես գործ չունեմ, շառից հեռու սպասեմ՝ ոնց կավարտվի: Այն կողմը հայտարարել էր՝ իրենց նպատակն է կազմալուծել պետական համակարգը: Ինձ այսօր պատմությունը կմեղադրեր անգործության մեջ»:

Հարցին՝ չգտաք որևէ լուծում, որ հնարավոր լիներ լիցքաթափվել,պատասխանեց. «Լուծումը կարող էր լինել հետևյալը, եթե 21,5% հավաքած կողմը չհայտարարեր, որ ինքը ընտրվել է: Տեղ չեն թողել խոսելու: Եվ հայտարարում էր, որ ինքն է նախագահ, հավաքել է ավելի քան 60 տոկոս:

Իսկ մարտի 1-ին քաղաքապետարանի դիմացի հրապարակում ոստիկանությունը փորձում էր ամբոխն ուղղորդել դեպի մատենադարան կամ այլ վայր, հանել բարիկադները, բայց նրանք մերժեցին, ասացին՝ մենք մնում ենք՝ պայքարենք մինչև վերջ: Նրանք նաև մերժեցին վեհափառի կոչը՝ մեղմել իրադրությունը»:

Հարցին՝ ըստ Քոչարյանի՝ բանակի որևէ միջոց չի կրակել, այնինչ ԱԱԾ-ն հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ հայտնաբերված ավտոմատները կարող էին օգտագործված լինել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Մարտի 2-ին ևʹ պաշտպանության նախարարը, ևʹ ԱԱԾ պետը զեկուցել են, որ բանակը որևէ միջամտություն չի ունեցել՝ ապացույց՝ որևէ զինվոր որևէ վիրավորում չի ստացել: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամնյանի եղբոր զինանոցին՝ կարող է: Իմ ամբողջ մեղադրականը բաղկացած է «կարող է»-ներից: Սպասենք, փորձաքննություներից հետո խոսենք: Իրենց պաշտոնական դիրքն օրտգագործելով՝ նեգատիվ տպավորություն են թողնում: Չի կարելի այդպես»: