Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

Ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

176
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 20:15
Ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Օգոստոսի 16-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Mercedes c180» (վարորդը՝ Վ. Պ., ծնված 1987թ․), «Hondai» (վարորդը՝ Վ. Գ., ծնված 1966թ․) և «Opel vectra» մակնիշերի (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1984թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: Մեքենայի ուղևորը արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ֆ.-ի (1987թ․) դին, իսկ վարորդը տեղափոխվել է Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։