Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Հովհաննես Գաբուզյանը՝ «Washington International» մրցաշարի հաղթող

227
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 14:40
Հովհաննես Գաբուզյանը՝ «Washington International» մրցաշարի հաղթող

Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց «Washington International» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 72 շախմատիստ այդ թվում՝ 22 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և միանգամից մեկ միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից: Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաև 22 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը 6 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացավ նաև կայծակնային մրցաշար, որում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը: