Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը». ՀՔԾ պետ

330
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 13:05
«Հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը». ՀՔԾ պետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին ու կրկին հայտարարել. «Հարցաքննվելու են բոլորն, ովքեր առնչություն են ունեցել այս գործին... Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Քննության անհրաժեշտությունից ելնելով՝ դա որոշում է քննիչը»: Խոսելով Ռոբերտ Քոչարյանի՝ ազատության մեջ գտնվելու ու գործի ընթացքի վրա հնարավոր ազդեցության մասին, նշել է. «Հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի ու Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել քննությանը.... Չեմ կարծում, որ նա կփորձի լքել երկիրը, այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե նա փորձի լքել երկիրը, կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու, թաքնվելու փորձ ու կկիրառվի խափանման միջոց»: