Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Վանեցյանը՝ Աղվան Հովսեփյանի և Վովա Գասպարյանի` ԱԱԾ-ի հետ «բարտերով» աշխատանքի մասին

375
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 12:55
Վանեցյանը՝ Աղվան Հովսեփյանի և Վովա Գասպարյանի` ԱԱԾ-ի հետ «բարտերով» աշխատանքի մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողների դիտարկմանը, ըստ որի՝ մամուլում լուրեր կան, որ ԱԱԾ-ի հետ համագործակցում և տվյալներ են տալիս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու դրա դիմաց երաշխիքներ ստանում: «Մեզ օպերատիվ տվյալներ տալիս են բազմաթիվ մարդիկ, որոնց շատ շնորհակալ ենք, բայց ԱԱԾ-ն երբևիցե իր աղբյուրների մասին չի բարձրաձայնում: Մամուլը չի կարող տեղեկանալ, մամուլը ենթադրություններ է անում»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, ըստ որի՝ Քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը նոր իշխանությունների հետ յուրօրինակ «բարտեր» է կնքել․ նա երաշխիքներ է պահանջել, որ իրավապահներն իրեն ձեռք չեն տա, փոխարենն ինքը նրանց կաջակցի ամեն ինչով։ Լուրեր կային, որ Աղվան Հովսեփյանի նման անձնական անձեռնմխելիության երաշխիքներ է ստացել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։