Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող լավ ընտրություններ ենք ունենալու». Վալերի Օսիպյան

861
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 12:40
«ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող լավ ընտրություններ ենք ունենալու». Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագողների հարցերին: Անդրադառնալով դիտարկմանն, ըստ որի՝ նախկին իշխանությունն ընտրությունների ժամանակ գործի էր դնում վարչական ռեսուրսը, ոստիկանությունն էլ անտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ներգրավելուն, Օսիպյանն արձագանքել է. «Ոստիկանությունն, այո, ուղիղ միջամտություն ունեցել է ընտրության արդյունքների վրա, ես նկատի չունեմ, որ զբաղված է եղել ընտրակեղծիքներով, այլ՝ ճիշտ չծառայելով, ոչ ճիշտ ցուցակներով, ընտրակաշառքները ժամանակին չկանխելով և այլն: Հայտարարում եմ, որ ՀՀ պատմության մեջ ունենալու ենք նախադեպը չունեցող լավ ընտրություններ»:

Նախնական տվյալներով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: