Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի

1312
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 12:25
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 460-ի

Ինդոնեզիայի Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով աղետից տուժել է 7700 մարդ։ Օգոստոսի 5-ին տեղի ունեցած 7 բալանոց երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 460-ի։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Ինդոնեզիայի ԱԻ գրասենյակի տվյալներով տուժել են 7700 բնակիչներ, ավերվել են 72000 բնակելի տներ, հարյուրավոր դպրոցներ և տասնյակ հիվանդանոցներ։
Նոր ցնցումներից վախենալով՝ կղզու բնակիչները ապաստանել են ժամանակավոր ճամբարներում։ Կղզում վերջին անգամ երկրաշարժ տեղի էր ունեցել ուղիղ մեկ ամիս առաջ, որի արդյունքում, ստորգետնյա 6․6 բալանոց տատանումներից հետո, զոհվել էր 380 մարդ, իսկ հազարից ավելին տուժել էին։