Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Խոշոր տրամաչափի զենքերով թշնամին լռեցվել է». Աշոտ Ասատրյան

325
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 11:40
«Խոշոր տրամաչափի զենքերով թշնամին լռեցվել է». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել, որ հայկական զինված ուժերը խոշոր տրամաչափի զենքերով կրակի տակ են պահել ադրբեջանական դիրքերը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում պարզ է դարձել, որ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին կրել է կորուստներ, որոնցից ընդամենը մեկ դեպքն է թշնամու բանակը հայտարարել։

Առաջնագծում իրավիճակը լարելու փորձ կատարող ադրբեջանական բանակն ուղղակի ստացել է մի փոքր անհամաչափ պատասխան, ինչի արդյունքում կորուստներն անխուսափելի են եղել։ Մեծ է հավանականությունը, որ այս գիշեր տեղի ունեցած օպերացիայի արդյունքում ադրբեջանական կողմը ևս կորուստներ է ունեցել, այդ պատճառով նման հայտարարությամբ հանդես է եկել»։