Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Էրդողանն առաջարկել է Այֆոնի փոխարեն օգտագործել թուրքական Vestel ընկերության հեռախոսը». Վարուժան Գեղամյան

385
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 12:05
«Էրդողանն առաջարկել է Այֆոնի փոխարեն օգտագործել թուրքական Vestel ընկերության հեռախոսը». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ Էրդողանն առաջարկել է բոյկոտել ամերիկյան էլեկտրոնիկան ու Այֆոնի փոխարեն օգտագործել թուրքական Vestel ընկերության հեռախոսը (տես կից)։ Ակնհայտ է, որ Էրդողանը և թիմը չեն կարողանում գտնել իրավիճակը բարելավելու ճանապարհներ և այդ պատճառով շարունակում են պոպուլիստական հռետորաբանությունը։
Հիշեցնեմ, որ նմանատիպ կոչով Էրդողանը հանդես էր եկել 2016 թվականի ամռանը, երբ Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Դրան հետևեց Էրդողանի կոչը բոյկոտել գերմանական ապրանքները՝ այդ թվում գերմանական մեքենաշինական գիգանտ Մերսեդեսը։ Դա շատ ծիծաղելի էր, եթե հաշվի առնենք, որ ինքը Էրդողանը մինչև այսօր երթևեկում է Մերսեդես մակնիշի մեքենայով։