Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ի՞նչ է ինձ համար կյանքը երկրային, ամեն ինչ կարծես դառնում է տխրություն․․․». Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 68 տարեկան

563
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 14:30
«Ի՞նչ է ինձ համար կյանքը երկրային, ամեն ինչ կարծես դառնում է տխրություն․․․». Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 68 տարեկան

Այսօր երգչուհի Էլվինա Մակարյանի ծննդյան օրն է։ Երգչուհու հայտնի երգի տողերը նրա կյանքի ու մահվան ընդհանրացումն են։ Նա արմատներով Արևմտյան Հայաստանից էր, սակայն կյանքն ապրեց օվկիանոսից այն կողմ։ Նա երգել է Մարտին Վարդազարյանի ջազային քառյակում, Ռոբերտ Ամիրխանյանի «Կռունկ» վոկալ-գործիքային և Կոստանդին Օրբելյանի անսաբլներում։ Տիրապետում էր մի շարք լեզուների, առնչվում էր համաշխարհային մշակույթի և տարբեր երաժիշտների հետ։ Երգչուհին սիրահարված էր ամերիկյան ջազին։
Նահանգներում նա հաստատվեց հանգամանքների բերումով, որտեղ էլ ապրեց մինչև կյանքի վերջը։ Երգչուհին մահվանից առաջ կտակ էր թողել, որտեղ խնդրել էր, որ իրեն չհուղարկավորել, այլ այրել ու մոխրը հանձնել օվկիանոսին։

«Ի՞նչ է ինձ համար կյանքը երկրային, ամեն ինչ կարծես դառնում է տխրություն․․․». Էլվինա Մակարյանն այսօր կդառնար 68 տարեկան