Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հայտարարվել է ինֆորմացիոն պատերազմ. ինչ անել». Հայկ Տիգրանյան

380
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 02:55
«Հայտարարվել է ինֆորմացիոն պատերազմ. ինչ անել». Հայկ Տիգրանյան

Հայտարարվել է ինֆորմացիոն պատերազմ

1. Ռոբականները ինտենսիվորեն մի շարք լրատվական կայքեր են սկսել գնել։ Փորձ է արվում հնարավորինս շատ լրատվամիջոցներ վերահսկել։
2. Կեղծ ահազանգեր են արվում, արդեն 2 դեպք մեկ օրում, թե իբր ինչ որ վայրում ռումբա տեղադրված։ Փորձ է արվում ապակայունացնել հասարակական կարգը։
3. Որոշակիորեն նկատելի է Ռուսական միջամտություն։ Փորձ է արվում արտաքին միջամտության օգնությամբ ապակայունացնել վիճակը։

Ի՞նչ անել։

- Չհետևել «ծախված» լրատվամիջոցներին՝ news.am, slaq.am, armnews, blog.news, panarmenian, ararat TV, և այլն
- Հետևել միայն հայտնի/հեղանակավոր լրատվական աղբյուրներին։
- Ֆեյսբուքում հետևել միայն պաշտոնական էջերին։
- Զերծ մնալ նյութեր տարածելուց, եթե վստահ չեք որ դրանք համապատասխանում են իրականությանը։
- Լինել ուշադիր, նյութը կարդալուց ուշադրություն դարձնել հետևյալին՝ ե՞րբ է նյութը հրապարակվել, ո՞ւմ կողմից, աղբյուրներ նշվո՞ւմ են, աղբյուրները վստահելի՞ են։ Չհավատալ ամեն կարդացած նյութի։

Ամենակարևորը, տեր կանգնել սեփական իշխանությանը, չմոռանալ որ երկրի տերը մեկ մարդ է, ու այդ մարդը դու ես, դուք եք, մենք բոլորս ենք։