Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Իրավիճակը Լարսի անցակետում

405
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 21:05
Իրավիճակը Լարսի անցակետում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ տեղեկացնեմ, որ ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում»: