Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա». Արման Մելիքյան

412
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 21:20
«Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա». Արման Մելիքյան

Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Կարելի է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն իրավասու չի համարում բանակցային սեղանի շուրջ ներկայացնել նաև Արցախի Հանրապետությունը, իսկ դա նշանակում է, որ Արցախը պետք է ներկայացված լինի առանձին պատվիրակությամբ և հանդես գա որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակից: Պաշտոնական Բաքուն մերժում է այս մոտեցումն, ինչի հետևանքով էլ առարկայական բանակցությունների վերսկսումն առայժմ առկախված է: