Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Դուք, լավագույն դեպքում, շարքային ստախոսներ եք». Պարույր Հայրիկյան

968
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 19:05
«Դուք, լավագույն դեպքում, շարքային ստախոսներ եք». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պարոնայք, թոյլ տուեք չհաւատալ ձեր ազնւութեանը, անկեղծութեանը, նպատակներին։ Դուք լաւագոյն դէպքում շարքային ստախօսներ եք, վատագոյն դէպքերը դուք կիմանաք։ 100 օրը՝ այն էլ յեղափոխական տրամադրութիւնների պայմաններում, շատ մեծ ժամանակայատուած է, բայց այս ընթացքում ոչ մի քայլ չարուեց քաղաքացիներին երկրի տէրը դարձնելու ուղղութեամբ։ Նոյնիսկ նրանց իրաւազրկող կեղծ սահմանադրութիւնը չեղարկուեց, էլ չեմ խօսում պատրաստի այլընտրանքային ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ նախագիծը կեանքի կոչելու քայլերի մասին։ Անգամ խօսակցութիւններն այդ ուղղութեամբ «ՊԱՀԱՆՋՈՒԱԾ ՉԵՆ», իսկ ուղղակի ուղղերձները՝ գզրոցի տակ ԵՆ ԴՐՒՈՒՄ։ ՅԻշեք, որ դո՛ւք ձեզ ուրացաք ու դո՛ւք եք ձեզ ոչնչացնում եւ ո՛չ՝ ձեր եղած կամ չեղած հակառակորդները...