Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Քոչարյանը, Ստեփանակերտից գալով Երևան, բանակցություններից հանեց Արցախը». Դանիել Իոաննիսյան

366
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 18:05
«Քոչարյանը, Ստեփանակերտից գալով Երևան, բանակցություններից հանեց Արցախը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախքան Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը՝ Ղարաբաղյան բանակցություններն ընթանում էին եռակողմ՝ Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Արդյունքում կոնֆլիկտը ընկալվում էր որպես Ադրբեջանի և իրենից անկախանալ ցանկացող մի հատվածի կոնֆլիկտ, որտեղ Հայաստանը սատարում էր կողմերից մեկին:

Սակայն Քոչարյանը, Ստեփանակերտից գալով Երևան ու անցնելով իշխանության գլուխ, ոչնչացրեց այդ թեզը և բանակցություններից հանեց Արցախը: Արդյունքում կոնֆլիկտը սկսեց ընկալվել որպես Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտ, ուր Հաայստանը ուզում է Ադրբեջանից տարածք պոկել, բնականաբար, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, որոնց տակից առ այսօր չենք կարողանում դուրս գալ: