Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Սենթ Լուիսի մրցաշար. Արոնյանն ընթանում է 5-րդ տեղում

242
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 03:00
Սենթ Լուիսի մրցաշար. Արոնյանն ընթանում է 5-րդ տեղում

Շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլը՝ Սենթ Լուիսի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այսօր կայացած 9 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիյար Մամեդյարովին, Հիկարու Նակամուրային, ոչ-ոքի խաղաց Լեյներ Դոմինգեսի, Ֆաբիանո Կարուանայի, Մաքսիմ Վաշյե Լագրավի, Սերգեյ Կարյակինի, Ուեսլի Սոյի և Վիշվանաթան Անանդի հետ, պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին։ Ընդհանուր հաշվարկում Արոնյանը 14 միավորով ընթանում է 5-րդ տեղում։ 1-ին հորիզոնականը կիսում են Շախրիյար Մամեդյարովը և Հիկարու Նակամուրան՝ 17-ական միավորով։