Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

417
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 20:45
Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 13-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել:

Հիշյալ փաստի վերաբերյալ րոպեներ անց անհայտ քաղաքացուց նոր ահազանգ ստացվեց. տղամարդը հայտնում էր, որ Զանգվի ձորում գործող ռեստորաններից մեկի վերևի հատվածում՝ գետի մեջ զենք-զինամթերք է թողնում:

Անհապաղ օպերատիվ խումբը մեկնել է Զանգվի ձոր: Հրազդան գետի ափին քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի փամփուշտով, և «Իժ-18» տիպի մեկփողանի հրացան:

Տղամարդը հայտարարել է, որ զենքերը գտել է Հրազդան գետից: Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: