Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

240
Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 01:05
Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը Երևանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00, հրավիրում է Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երևանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին: