Գյումրիում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Գյումրի քաղաքի Մենդելևի փողոցի տներից մեկում էլեկտրական ջեռուցիչով մի քանի անգամ հարվածել է մի տղամարդու գլխին, այնուհետև խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: Տղամարդը դեպքից հետո տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1975թ., վերջինս ձերբակալվել է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00