Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Քոչարյանի ասուլիսին հատընտիր լրատվամիջոցների են ներս թողել». Հայկ Սահակյան

284
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 18:10
«Քոչարյանի ասուլիսին հատընտիր լրատվամիջոցների են ներս թողել». Հայկ Սահակյան

Թռիչք
Ուրեմն անշտապ քայլերով գնում եմ Էրեբունի պլազա՝ #ՊրիվետՌոբ ակցիային մասնակցելու համար, հասա տեղ, ու տեղում պարզվեց, որ հատընտիր լրատվամիջոցների են ներս թողել (Արմենիա TV, Շանթ, Հ1 բան), մնացածին չէին թողնում ներս մտնել, ու խեղճերն էլ դարակազմիկ ասուլիսին ներկա լինելու փոխարեն դրսում կանգնած քաղաքացիներից էին հարցազրույցներ վերցնում, տենց բզբզում էինք, շփվում միմյանց հետ, մեկ էլ մի քանի հոգի անսպասելի, վազելով մտան շենք ու հետևից բոլոր ներկաները սկսեցին տեմպով առաջանալ դեպի շենքի ներս ու գնաաաաաաց՝ մար դա սպան-մար դա սպան, քոչարյան սի՛կ տի՛ր-քոչարյան սի՛կ տի՛ր, ցը մահ-ցը մահ գոչյունները... շենքը դղրդաց, ներսում բոլորը հետ քաշվեցին, մենք աստիճաններով սրընթաց նետվեցինք դեպի ասուլիսի սրահ, ու Ռոբի ախրանային հայտնաբերեցինք ցայտնոտի մեջ, ովքեր ռացիաներով փնտրում էին իրենց պաշտպանյալ օբյեկտին (կոորդինատներ ասե՛ք, կոորդինատներըըը, ո՞ւր ա, ո՞ւր ա), ով ճիշտ այդ պահին շենքի հետնամուտքով ԹՌՆՈՒՄ էր ... Ռոբերտ Քոչարյանը՝ Վոինը՝ Միակ տղամարդը հետնամուտքով թռնում էր ...