Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բա քեզ պետք է՞ր. հրավիրեիր քո ձեռնասուն Ա. Աբրահամյանին, Ա. Հերիքյանին, Պ. Ղազարյանին, «Հայլուր»-ի արդուկած տնօրենին, բաժանեիր նախապես պատրաստած հարցերն ու... գնաաց». Ալբերտ Բաղդասարյան

698
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 21:05
«Բա քեզ պետք է՞ր. հրավիրեիր քո ձեռնասուն Ա. Աբրահամյանին, Ա. Հերիքյանին, Պ. Ղազարյանին, «Հայլուր»-ի արդուկած տնօրենին, բաժանեիր նախապես պատրաստած հարցերն ու... գնաաց». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա քեզ պետք է՞ր: Ասա քո համար ծակից թռել, պրծել էիր: Պետությանն ու ժողովրդին թալանած միլիարդներիցդ մի թուլափայ քցել էիր փաստաբաններիդ, մի էդքան էլ թուլափայ երևի դատավորի ու իր նշանակողի դեմը գցել էիր ու ծակից թռար: Էլ էս ի՞նչ թիթիզություն անցավ մտքովդ:
Ազատ մամլո ասուլիս: Թան էլ չէ, փռթած մածուն: Ախր ազատ մամուլն ու ազատ ասուլիսը ժողովրդավարության անբաժանելի մաս են: Դու ուր, ժողովրդավարությունն ուր:
Ասա հրավիրեիր քո ձեռնասուն մի չորս թղթակցի, որոնց վախերը վաղուց չափել էիր, ասենք Ա. Աբրահամյանին, Ա. Հերիքյանին, Պ. Ղազարյանին, Էն հայլուրի հարթուկած տնօրենին, անունը չեմ հիշում, նստացնեիր դեմդ, ինքդ էլ հագնեիր վոինի կամուֆլյաժը, դրանց բաժանեիր նախապես պատրաստած հարցերն ու... գնաաց:
Թեմայից դուրս էլ կտային ազատ հարցեր, էն Վիկտորի նախնական ինստրուկտաժի սահմաններում: Ճիշտ է, հիմա դրանք արդեն «ազատ» լրագրողներ են ու գործը կանեին միայն քյաշ, բայց դե ոչինչ: Ընկել ես, պտի քաշես: Մի կռճոնաբաժին էլ իրենց կբաշխեիր: Մի՛ ափսոսի: Մեկա տալու ես: Դրանց չտաս, Նիկոլին ես տալու: Շաաատ ես տալու: Քիչը տուր, որ լրիվը չկորցնես: Հետո էլ էդ «փայլուն» ասուլիսդ կմոնտաժեիր ու քո ու մի այլ թուլաբաժին կռճոնավճարով հեռուստականալներով ու ֆբ, յութուբ ու թվիթով կտարածեիր: Ինչպես արել ես մշտապես: Մի կլորիկ գումարով էլ ռուսական որևէ կանալիզացիայի ինտերվյու կտայիր, ասենք իշխանական չամադանի մասին ու ինքնագոհ, որպես գեղի հերոս, կշարունակեիր անխռով վայելել կյանքը: Մինչ հեղափոխական ժողովուրդը կմարսեր հաղթարշավիդ իմիտացիան, տանզանիաներում մի քանի առյուծ էլ կսպանեիր որդուդ հետ, բավարարելու արյան բնական ծարավդ: Չէ՞ որ եթե հիմա իշխանությունը քոնը լիներ, քաաանի մարդու վարի տված կլինեիր: Էլ դատավոր ու քննիչ, էլ ակտիվիստ ու հեղափոխական: Ճիշտ է, էդ դեպքում Տանզանիայի առյուծները կշահեին, ու կենդանի կմնային, բայց դե էս ժողովուրդը քո արած լավ բաները չի նկատել, չի նկատում ու չի գնահատում: Իսկ դու բռնիր ու...մամլո ասուլիս: Բա քեզ պետք է՞ր:

Պրիվետ. Ռոբ»»: