Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Իտալիայում կամուրջ է փլուզվել, տասնյակ մեքենաներ գահավիժել են ցած

1702
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 16:10
Իտալիայում կամուրջ է փլուզվել, տասնյակ մեքենաներ գահավիժել են ցած

Իտալիայի Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել, այս մասին հայտնում է Il Post-ը: Փլուզման հետևանքով տասնյակ ավտոմեքենաներ են գահավիժել ցած, կան զոհեր և վիրավորներ: Համացանցում հայտնվել է դեպքի տեսանյութը:

Նշենք, որ կամուրջը կառուցվել է 1960-ականներին, երկարությունը 1 կմ է, բարձրությունը՝ 90 մետր:

Նշվում է, որ Ջենովայում հորդառատ անձրևներ են, հայտարարվել է եղանակային վտանգի դեղին աստիճան:

Իտալիայում կամուրջ է փլուզվել, տասնյակ մեքենաներ գահավիժել են ներքև