Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եկեք մի բան հստակեցնենք Քոչարյանի ասուլիսի տապալման հետ կապված». Վահրամ Թոքմաջյան

643
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 17:05
«Եկեք մի բան հստակեցնենք Քոչարյանի ասուլիսի տապալման հետ կապված». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եկեք մի բան հստակեցնենք Քոչարյանի ասուլիսի տապալման հետ կապված: Ռոբերտ Քոչարյանը, եթե հրապարակային քաղաքական գործունեություն ծավալելու ցանկություն ունի կամ համարում է իրեն ՀՀ երկրորդ նախագահ, չպետք է խուսափեր նաև այդ նույն ՀՀ քաղաքացիներին առերեսվելուց:
Երկրորդ, Քոչարյանն իր քաղաքացիների հետ սովորաբար հարաբերվել է մահակներով կամ կրակելով: Այդ փուլն անցած է:
Երրորդ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ հանգամանքներում նա ասելու բան ունի, ապա դա միայն ինքնախոստովանական ցուցմունք տալն է:
Հ. Գ.
Ցանկացած ակցիա, որը հիշեցնելու է Քոչարյանին իր բռնապետության տաս տարիները, ես մասնակցելու եմ: