Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Լավ կլիներ, եթե Քոչարյանի ասուլիսը կայանար». Համլետ Կիրակոսյան

599
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 17:35
«Լավ կլիներ, եթե Քոչարյանի ասուլիսը կայանար». Համլետ Կիրակոսյան

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընդհանրապես լավ կլիներ, եթե Քոչարյանի ասուլիսը կայանար, քանի որ նա ինչքան շատ է խոսում հրապարակայնորեն, այնքան շատ բլթոցներ է թույլ տալիս ու ինքնախոստովանական ցուցմունքներ անում։ Սա, իհարկե, նորմալ ասուլիսի պարագայում։

Սակայն Քոչարյանի գրասենյակը նման ասուլիս չէր նախատեսել, հրավիրել էին ու սրահ էին թողնելու միայն իրենց ցանկալի, սպասարկու, պատվեր կատարող, ուղղորդվող լրատվամիջոցներին, որոնք մեծ թիվ են կազմում։ Ասուլիսը տեղի էր ունենալու ռոբասերժական հին ժամանակների ոճով՝ պատվերով, նախապատրաստված հարցեր ու պատասխաններ։ Մեզ նման ասուլիսներ ու լրատվամիջոցներ պետք չեն»։