Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

286
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 11:10
Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել

Օգոստոսի 14-ին, ժամը 09:56-ին 911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Բ. Ժ.-ի (ծնված 1938 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: