Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կունենանք խայտառակ ու անպատկերացնելի իրավիճակ». Նաիրի Բադալյան

714
Երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ., 02:05
«Կունենանք խայտառակ ու անպատկերացնելի իրավիճակ». Նաիրի Բադալյան

Վերաքննիչ քրեական դատարանի՝ ռոբին կալանքից ազատելու որոշման պատճառաբանությունը, թե «երկրի նախագահը անձեռնմխելիություն ունի (անգամ սահմանադրական կարգի դեմ կատարած հանցագործությունների առումով) ու չի կարող պատասխանատվության ենթարկվել դրանց համար, ատոմային ռումբ է Հայաստանի պետության ու սահմանադրական կարգի տակ դրված։
Նորից ուշադրություն եմ հրավիրում հանգամանքին, որ
շատ սկզբունքային պահ է դատարանի մեկնաբանությունն այն առումով, որ ոչ թե ասում է, թե ռոբիկի գործողություններում ինքըհանցակազմ չի գտնում (այլ կերպ ասած՝ իր կարծիքով ռոբիկը հանցանք չի գործել), այլ, որ կարևոր չէ, թե հանցանք գործել է, թե չէ, «ինքը կարգավիճակից բխող անձեռնմխելիություն ունի» !!!

Այս մեկնաբանությունը Հայաստանի պետության ու Հայաստանի տարածքում օրենքի ու օրինականության մահախոսականն է ու որպես այդպիսին, անպայմանորեն պետք է վճռաբեկության կարգով բողոքարկվի վերադաս Վճռաբեկ դատարան, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չի դարձել՝ իրավունքի մեկնաբանության առումով։
Դեռ Վճռաբեկ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետ կա։ Այ եթե վճռաբեկ բողոք չներկայացվի, կամ ներկայացվի, բայց վճռաբեկ դատարանն էլ այդ նույն եզրակացությանը գա, կունենանք խայտառակ ու անպատկերացնելի իրավիճակ, ըստ որի այսուհետ ոչ միայն անպատժելի կդառնան պետության նախկին ղեկավարները՝ նախկինում պաշտոնավարման օրոք իրենց կատարած ԲՈԼՈՐ հանցագործությունների համար, այլև այսուհետ Հայաստանի ցանկացած իշխանություն փաստացի ազատված կլինի իշխանության հետագա ու անվերջ ուզուրպացիայի համար պատասխանատվությունից, անգամ եթե իշխանությունը չտալու համար Երևանի վրա միջուկային ռումբ գցի կամ մի 100 հազար մարդ փողոցներում կախաղաններից կախի, կամ պարզապես Հայաստանը փոխանակի որևէ միջերկրական կամ խաղաղօվկիանոսյան կղզյակում կալվածք ստանալու հետ (հայ ժողովրդի՝ երկար պատմություն ունենալը նաև երկար պատմական փորձ ունենալ է նշանակում)։