Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քենիացի թեթևաթլետուհին զավեշտալի կերպով զրկվել է արծաթե մեդալից

421
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 20:50
Քենիացի թեթևաթլետուհին զավեշտալի կերպով զրկվել է արծաթե մեդալից

Իսրայելը ներկայացնող քենիացի թեթևաթլետուհի Լոնա Չեմթայ Սալփեթերը սեփական զավեշտալի սխալի պատճառով չի կարողացել նվաճել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ։ Մարզուհին կտրուկ կանգնել է եզրագիծը հատելուց հետո՝ մտածելով, որ մրցումն արդեն ավարտվել է։ Սալփեթերն սկսել է ուրախանալ և նշել հաջողությունը, սակայն երբ նկատել է, որ սխալվել է հետապնդող մարզուհիներն արդեն հասել էին նրան։ Արդյունքում 29-ամյա մարզուհին մրցումն ավարտեց 4-րդ հորիզոնականում։

Քենիացի թեթևաթլետուհին զավեշտալի կերպով զրկվել է արծաթե մեդալից