Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ալաշկերտ»-ը մեկնում է Ռումինիա

587
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 19:10
«Ալաշկերտ»-ը մեկնում է Ռումինիա

Այս գիշեր «Ալաշկերտ»-ը Երևան-Աթենք-Կլուժ-Նապոկա չվերթով մեկնում է Ռումինիա, որտեղ կհանդիպի տեղի չեմպիոն «Կլուժ»-ի հետ՝ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակներում:

Ալաշկերտցիների առաջին մարզումը մրցավայրում կկայանա օգոստոսի 14-ին, իսկ նախախաղային մարզումը՝ օգոստոսի 15-ին:

«Կլուժ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին):