Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Դատարանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է». փաստաբան (տեսանյութ)

730
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 16:29
«Դատարանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է». փաստաբան (տեսանյութ)

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից: Դատարանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Սահակյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն արդեն դուրս է եկել դատարանից:

«Այս պահի դրությամբ Ռ. Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակում է»,- նշեց փաստաբանը՝ չցանկանալով մանրամասներ հրապարակել:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ բավարարեց Ռ. Քոչարյանի պաշտպանների պահանջը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահը ազատվեց կալանքից: